Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, Գավառ համայնքի ավագանու 13. 01. 2023 թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, հիմք ընդունելով Գավառ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատողի հատուկ եզրակացությունը առ 30. 01. 2023 թ․՝ առաջարկվում է․ 1․ Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված 01 բաժնի 6 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4819 տնտեսագիտական հոդվածով նախատեսված /ՀԿ –ներին տրամադրվող/ գումարից 300 000 / երեք հարյուր հազար / ՀՀ դրամ դրամական աջակցություն տրամադրել «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ին /գրանցված ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, 3118, Հ. Սարգսյան փողոց, նրբանցք 3, տուն 8 հասցե/ Գավառ համայնքում «Տաք ձմեռ» ծրագիրն իրականացնելու նպատակով: Ծրագրում ընդգրկված են միայնակ, անժառանգ տարեցներ: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |