Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի , «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-մասի 1-րդ կետի դրույթներով ,հիմք ընդունելով «Դու մենակ չես» մարդասիրական հասարակական կազմակերպության թիվ 1006 գրությունը առաջարկվում է 1․Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված 01 բաժնի 6 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4819 տնտեսագիտական հոդվածով նախատեսված /ՀԿ –ներին տրամադրվող/ գումարից 270 000 / երկու հարյուր յոթանասուն հազար / ՀՀ դրամ տրամադրել «Դու մենակ չես» մարդասիրական հասարակական կազմակերպությանը՝ (ՀՀ, ք. Երևան, Արցախի պող. 10, բն. 11)՝ մանկական ուղեղային կաթված ախտորոշում ունեցող երեխաներին վերականգնողական ծառայություն մատուցելու նպատակով։ |