Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21/ կետի դրույթներով. առաջարկվում է. 1. Գավառ համայնք, գյուղ Ծաղկաշեն թիվ 1 հողամաս հասցեի /վկայական N04102024-05-0038 տրված 2024 թվականի հոկտեմբերի 10-ին/ համայնքային սեռփականություն հանդիսացող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության 0.20822 հա /զրո ամբողջ քսան հազար ութ հարյուր քսաներկու հարյուրհազարերորդական/ մակերեսով հողամասը և Գավառ համայնք գյուղ Ծաղկաշեն հասցեի /վկայական N 10102024-05-0038 տրված 2024 թվականի հոկտեմբերի 10-ին/ համայնքային սեռփականություն հանդիսացող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության էներգետիկայի գործառնական նշանակության 0.48691 հա /զրո ամբողջ քառասունութ հազար վեց հարյուր իննսունմեկ հարյուրհազարերորդական/ մակերեսով հողամասը և հողամասի վրա գտնվող 39.6 քմ մակերեսով օրվա կարգավորիչ ջրամբարը նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետությանը ի դեմս Ջրային Կոմիտեի: 2. Սույն որոշումն ոուշի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |