Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ սոցիալական աշխատողի` հատուկ եզրակացությունը առ 23.01.2023 թ. և Գավառ համայնքի ավագանու 13.01.2023թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները` Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված /սոցիալական աջակցության տրամադրման / գումարից 1. Գավառ համայնքի Նալբանդյան փող. տ.6 հասցեի բնակիչ Գևորգ Աֆրիկյանին տրամադրել 200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ դրամական օգնություն՝ Հայաստանի Հանրապետության պաուերլիֆտինգ ուժային եռամարտի հավաքականի հետ մարտի 4-ից 5-ը Թբիլիսի քաղաքում աշխարհի գավաթի առաջնությանը՝ հատուկ խմբում մասնակցելու նպատակով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |