Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ առաջարկվում է. Համաձայնություն տալ Գավառ համայնքում աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար. 1. Գավառի համայնքի ավագանու տարբեր տարիներին կայացրած որոշումներով «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքերը, որոնք ընդունվել են «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի լուծարային հանձնաժողովի կողմից, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին՝ համաձայն հավելված 1-ի: 2. «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերը, որոնք ընդունվել են «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի լուծարային հանձնաժողովի կողմից և մուտքագրվել Գավառ համայնքի հաշվեկշիռ, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին՝ համաձայն հավելված 2-ի: 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |