Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 14
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 14


Զեկ. ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի,  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, 

1. Համաձայնություն տալ Գավառ համայնք Սարուխան բնակավայրի Վ. Սարգսյանի փողոց թիվ 78/8 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-078-0100-0032 կադաստրային ծածկագրով 0.01հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն՝ առևտրի և սպասարկման կետ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն:
2. 05-078-0100-0032 կադաստրային ծածկագրով, 0.01հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը 1ք.մ.-ի համար սահմանել 792.00 /յոթ հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner