Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11), 28-րդ հոդվածի 4) կետերի դրույթներով, հիմք ընդունելով «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Գավառ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 08-ի N 164-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ Գավառ համայնքի ղեկավարի վարձատրության չափը 463000 /չորս հարյուր վաթսուներեք հազար/ ՀՀ դրամ բառակապակցությունը փոխարինել 582400 /հինգ հարյուր ութսուներկու հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ բառակապակցությամբ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 01-ից: |