Ղեկավարվելով «Նորմատիվ իրավակա ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի, 11-րդ և 13- րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, Գավառ համայնքի ավագանու 13.01.2023 թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Գավառ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատողի հատուկ եզրակացությունը առ 22.07. 2024 թ․, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ տրամադրել Գավառ քաղաքի Ազատության փ. 36/27 հասցեի բնակիչ Աշոտ Արտյոմի Զախարյանին Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Յուրա Արտյոմի Զախարյանի շիրմաքարի հիմնանորոգման ծախսերին մասնակի աջակցելու նպատակով։ Գումարը վճարել Աշոտ Արտյոմի Զախարյանին։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |