Այսօր: Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 5
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԾՐՈՒՆ ՂՈՒՐՇՈՒԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ «ՍՈԼԱՐՍԻՆԵՐՋԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ, 211-րդ, 214-րդ և 213-րդ, հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով « ՍՈԼԱՐՍԻՆԵՐՋԻ » ՍՊԸ-ի տնօրենի դիմումը, առաջարկվում է

1․ Համաձայնություն տալ Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-001-1149-0858-0,81408հա, 05-001-0293-0074-0,40563հա, 05-001-0300-0215-0,029176հա, 05-001-1134-0030 կադաստրային ծածկագրով հողամասից 1,0665հա, 05-001-1149-0843 կադաստրային ծածկագրով հողամասից 0,2414 հա, 05-001-1149-0846 կադաստրային ծածկագրով հողամասից 0,11115հա, 05-001-1149-0864-0,0198հա, հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ 30 տարի ժամկետով տրամադրել « ՍՈԼԱՐՍԻՆԵՐՋԻ » ՍՊԸ-ին 8050 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի էլեկտրահաղորդման գծի սպասարկման համար։
2․Նշված հողամասերի օգտագործման՝ սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 200 հազար ՀՀ դրամ։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ 


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆ ՂՈՒՐՇՈՒԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner