Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204․1-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 48․1-րդ և 60-րդ հոդվածների դրույթներով՝ առաջարկվում է․ 1․ Համաձայնություն տալ Գավառ համայնք, գյուղ Սարուխան Հ․ Աբրահամյան փողոց 24/2 հողամաս հասցեում գտնվող 05-078-0037-0023 կադաստրային ծածկագրով Գավառ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,30064 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության հողատարածքը մրցութային կարգով 5 /հինգ/ տարի օգտագործման ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելուն։ 2․ Հողամասի վճարի չափը սահմանել 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |