Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, առաջարկվում է․ 1. «Գավառի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2025 թվականի թվաքանակների, հաստիքացուցակների, կառուցվածքների և պաշտոնային դրույքաչափերի հաստատման մասին» Գավառ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 346-Ա որոշման հավելվածով հաստատված «Գավառի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Գավառի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Գավառի թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Գավառի թիվ 8 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Սարուխանի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Նորատուսի Ս. Հակոբյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Նորատուսի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Կարմիրգյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Գեղարքունիքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Լանջաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Լճափի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Ծովազարդի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Գանձակի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի թվաքանակները, հաստիքացուցակները, կառուցվածքները և պաշտոնային դրույքաչափերը շարադրել նոր խմբագրությամբ։ 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: |