Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով՝ առաջարկվում է․ 1․ Գավառ քաղաքի բնակիչ Տիրուհի Մարտիրոսյանի որդու՝ Արսեն Դադոյանի 2024 թվականի փետրվար և մարտ ամիսների համար «Գավառի թիվ 4 մանկապարտեզ»ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայության տեղական վճարը՝ 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամ գումարը փոխհատուցել Գավառ համայնքի բյուջեի միջոցների հաշվին։ 2․ Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի բնակիչ Սիրանուշ Բնյանի որդու՝ Պետրոս Պետրոսյանի 2024 թվակաքնի փետրվար և մարտ ամիսների համար «Կարմիրգյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայության տեղական վճարը՝ 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամ գումարը փոխհատուցել Գավառ համայնքի բյուջեի միջոցների հաշվին։ 3․ Գավառ քաղաքի Նորատուս բնակավայրի բնակիչ Արմինե Դանիելյանի որդու՝ Արեն Հակոբյանի և Լիանա Պետրոսյանի որդու՝ Դանիել Հարությունյանի 2024 թվականի փետրվար ամսվա համար «Նորատուսի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայության տեղական վճարները՝ 5000 /հինգ հազար/-ական ՀՀ դրամ գումարները փոխհատուցել Գավառ համայնքի բյուջեի միջոցների հաշվին։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը: |