Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 21) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» 2010 թ. հունվարի 14-ի N16-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1.Համաձայնություն տալ Գավառ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, 05-001-0814 կադաստրային ծածկագրից, պետական սեփականություն հանդիսացող, 4-րդ կարգի 200 հա մակերեսով, օգտագործման սահմանափակումներ չունեցող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով՝ մինչև 10 տարի օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրելուն: 2. Վարձակալության տրամադրվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան վարձավճարը սահմանել 2000 /երկու հազար / ՀՀ դրամ։ 3. Խնդրել ՀՀ Գեղարքունիքի մարզպետին՝ տալ դրական եզրակացություն: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |