Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 20
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, ՀՀ Քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատման մասին թիվ 253-Ա հրամանի պահանջներով՝ առաջարկվում է․

1․ Համաձայնություն տալ Գավառ համայնքի բնակիչ Մեխակ Հովհաննեսի Մանուկյանի կողմից Գավառ համայնքի ք․ Գավառ Զ․ Սայադյան փողոց թիվ 76/1 հասցեում կառուցված հասարակական նշանակության առևտրի և սպասարկման կետի բնականոն աշխատանքները ապահովելու նպատակով, նշված շինությանը կից հյուսիսային կողմում, գլխավոր մուտքին հարող մայթի հետիոտնային մասից դուրս, կառուցել թեքահարթակ և աստիճան՝ հաշմանդամների և բնակչության սակավարժուն խմբերի համար։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner