Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, Գավառ համայնքի ավագանու 13.01.2023 թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, հիմք ընդունելով Հայաստանի Պաուրելիֆտինգի ֆեդերացիայի տեղեկանքը, առաջարկվում է ․ 1.Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ դրամական աջակցություն տրամադրել Գավառ քաղաքի Ս․Աղեկյան փ․ տ 23 հասցեի բնակիչ Մանուկ Ավետիսյանին՝ Լեհաստանի Հանրապետությունում մարտի 20-ից 24-ը կայանալիք եռամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով։ Գումարը վճարել Մանուկ Ավետիսյանին։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |