Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 21) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» 2010թ. հունվարի 14-ի N16-Ն որոշման դրույթներով՝ առաջարկվում է․ Համաձայնություն տալ 1․ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված, համայնքային սեփականություն հանդիսացող, 05-071-0330-0182 կադաստրային ծածկագրով, 1,23497 հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի արոտավայրը, Կարմիրգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 05-056-0317-0100 կադաստրային ծածկագրով, 4,03594 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով մինչև 2048 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով մրցույթով տրամադրել վարձակալության:
2․ Վարձակալության տրամադրվող 3-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի տարեկան վարձավճարը սահմանել 3400 / երեք հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, մեկ հեկտար այլ հողատեսքի տարեկան վարձավճարը սահմանել 10000 / տասը հազար/ ՀՀ դրամ
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |