Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 7
 

Զեկ. ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 23-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ, 62-րդ և 66-րդ հոդվածների, Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով լիցենզավորված գնահատողի կողմից տրված հողամասի գնահատման արժեքը՝ առաջարկվում է․

1․ Համաձայնություն տալ Գավառ քաղաքի Դաշտոյան փողոց 2/4 հասցեում գտնվող, Հասմիկ Բաբկենի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի վկայական N0258193 տրված 08․09․2000թ․/ ավտոտնակի կառուցման և սապասարկման համար հատկացված, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի վկայական N11062025-05-0034, տրված 11․07․2025թ․/ ք․ Գավառ Լևիկ Հարությունյան փողոց 4/6 հողամաս հասցեում գտնվող 05-001-0390-0039 կադաստրային ծածկագրով, 0,0024հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, սահմանափակումներ չունեցող հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Հասմիկ Բաբկենի Մելքոնյանին։
2․ Վաճառքի գին սահմանել «Ֆուլ Քոնսալթինգ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից գնահատման եզրակացությունում նշված 153 200 / մեկ հարյուր հիսուներեք հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ արժեքը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner