Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով 1. Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Բոշնաղյան փողոց 1-ին փակուղի 5/21 ավտոտնակ հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0384-0076 կադաստրային ծածկագրով 0,0049 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և Էդուարդ Սերյոժայի Զաքոյանի կողմից կառուցված 49 քմ արտաքին (36․1 քմ) ներքին մակերեսով ավտոտնակը, 6,4 քմ մակերեսով ծածկը և ավտոտնակի զբաղեցրած ու սպասարկման համար հատկացված 0,0049 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին: 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 1877․7 (մեկ հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ) ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի և ծածկի 1 քմ-ի համար 1422 (մեկ հազար չորս հարյուր քսաներկու) ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |