Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության 11-րդ հոդվածի 1-ին մասը, 16-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետը՝ առաջարկվում է․ 1․ Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի «Գավառի թիվ 5 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նոր շենքի կառուցմանը։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |