Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով՝ առաջարկվում է. 1. Համաձայնություն տալ Գավառ համայնք, ք․ Գավառ, Գ․ Պետրովի փողոց 2-րդ նրբանցք 4-րդ փակուղի թիվ 10 հողամաս հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0367-0069 կադաստրային ծածկագրով 0,44213 հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության, սահմանափակումներ չունեցող հողատարածքը՝ արտադրամաս կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն։ 2. 05-001-0367-0069 կադաստրային ծածկագրով 0,44213 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 800 (ութ հարյուր) ՀՀ դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |