Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1 հոդվածի 2-րդ մասի և 23 հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24) կետի, 10-րդ հոդվածի 11-րդ մասի դրույթներով , հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 17.01.2025թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները և Գավառ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատողի հատուկ եզրակացությունը 03.03.2025 թ․՝ առաջարկվում է. 1․Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն տրամադրել ԼՂ-ից տեղահանված Գավառ քաղաքի Պետրոսյան փողոց, տուն 7 հասցեի բնակիչ Ջուլետա Մուրադի Բաբայանին ամուսնու ՝ Աշոտ Բորիկի Բաբայանի հուղարկավորության /դագաղի/ ծախսերը հատուցելու նպատակով։ Գումարը վճարել Ջուլետա Մուրադի Բաբայանին ։ 2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |