Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14․3 հոդվածի 30-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Նու 2010 թվականի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման պահանջներով՝ առաջարկվում է․ 1. Համաձայնություն տալ օրենքով սահմանված կարգով Հայկ Գագիկի Թովմասյանին պատկանող 0,09915 հա մակերեսով /ծածկագիր 05-071-0225-0167/ գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողատեսքի նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատեսքի։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։ |