Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով՝ առաջարկվում է. 1. Համաձայնություն տալ Գավառ համայնք, ք․ Գավառ Ազատության 2-րդ փողոց 4-րդ անցուղի 7/3 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0294-0262 կադաստրային ծածկագրով 0,00327 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքը՝ ավտոտնակ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն: 2. 05-001-0294-0262 կադաստրային ծածկագրով 0,00327 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |