Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, նկատի ունենալով, որ «Նորատուսի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության համայնքային սեփականություն հանդիսացող շենքի զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված հողամասը հանդիսանում է պետական սեփականություն, հիմք ընդունելով Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի Գավառ համայնքին գույք նվիրաբերելու մասին գրությունը
1․ Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեից որպես համայնքային սեփականություն նվիրաբերությամբ ստանալու ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք, Նորատուս գյուղ Սևանի փողոց 13-րդ նրբանցք թիվ 1 հասցեում գտնվող 05-071-0026-0012 կադաստարային ծածկագրով 0, 4689 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնմական նշանակության պետական սեփականություն հանդիսացող «Նորատուսի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողամասը։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |