Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 21) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» 2010թ. հունվարի 14-ի N16-Ն որոշման դրույթներով, Համաձայնություն տալ 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-056-0316-0609 կադաստրային ծածկագրով, 2.24873հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, Նորատուս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 05-071-0201-0810 կադաստրային ծածկագրով 9.9879հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով 2046 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով մրցույթով տրամադրելու վարձակալության: 2. Նշված հողատեսքերի 5-րդ կարգի 1 հեկտար արոտավայրի տարեկան վարձավճարը սահմանել 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ, 4-րդ կարգի 1 հեկտար արոտավայրի տարեկան վարձավճարը սահմանել 2500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
|