Այսօր: Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 333
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 7
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՎԱՐՍԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10 կետով,

Սահմանել սոցիալական աջակցության հետևյալ չափորոշիչները Գավառ համայնքի ղեկավարի հաստատամանը ներկայացված.
1.Գավառ համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող հանձնաժողովի կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին կամ անձանց տրամադրվող դրամական աջակցության չափը սահմանել 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ
2.Սոցիալական աշխատողի կողմից հատուկ եզրակացությամբ՝ հրատապ աջակցության, հրատապ բուժման կարիք ունեցող անձանց տրամադրվող դրամական աջակցության չափը սահնմանել 40 000-ից /քառասուն հազար/ մինչև 150 000/մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ , ուսանողներին տրամադրվող դրամական աջակցության չափը սահմանել ուսումնական հաստատության կողմից տրամադրված հաշիվ ապրանքագրի գումարի մինչև 50-տոկոսի չափով, իսկ տարեցների միջազգային օրվա կապակցությամբ տրամադրվող աջակցության չափը սահմանել 100 000/մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ: Արցախյան հերոսամարտի մասնակիցներին, 44 -օրյա հակամարտության հետևանքով զոհված կամավորների և զինծառայողների ընտանիքների ներկայացուցչին տրամադրվող դրամական աջակցության չափը սահմանել 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ :
3.Աղետի ռիսկի կանխագելման, բուժման կարիք ունեցող անձանց և այլ չկանխատեսված դեպքերում դրամական աջակցության չափը՝ քննարկում և հաստատում է համայնքի ավագանին:


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐՍԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner