Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 8
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը՝ համաձայն հավելված 1-ի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեն՝
1) եկամուտների գծով՝ 2,219,736.600/երկու միլիարդ երկու հարյուր տասնինը միլիոն յոթ հարյուր երեսունվեց հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, որից՝ սեփական եկամուտներ՝ 718,466.000 /յոթ հարյուր տասնութ միլիոն չորս հարյուր վաթսունվեց հազար/ ՀՀ դրամ
2) ծախսերի գծով՝ 2,219,736.600 /երկու միլիարդ երկու հարյուր տասնինը միլիոն յոթ հարյուր երեսունվեց հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ,
3) դիֆիցիտը /պակասուրդը/՝ 0.0 ՀՀ դրամ։
3. Գավառ համայնքիբյուջեի դիֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել տարեսկզբի ազատ մնացորդը՝ 0.0 ՀՀ դրամ:
4. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները՝ համաձայն հավելված 2-ի։
5.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի։
6.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 4-ի։
7. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 5-ի։
8. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 6-ի։
9. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 7-ի։
10. Թույլատրելհամայնքիղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 20 %:
11. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲՐՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner