Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի խառը մենամարտերի ֆեդերացիայի տեղեկանքը՝ առաջարկվում է․ 1. Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ դրամական աջակցություն տրամադրել Գավառ քաղաքի Գ․ Միքայելյան փ․ տուն 10 հասցեի բնակիչ Կարեն Ղազարյանին՝ Սերբիայի Հանրապետությունում 2024 թվականի մարտի 29-ից ապրիլի 6-ը կայանալիք երիտասարդների և մեծահասակների խառը մենամարտերի առաջնությանը մասնակցելու նպատակով: Գումարը վճարել Կարեն Ղազարյանին: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |