Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 21) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» 2010թ. հունվարի 14-ի N16-Ն որոշման դրույթներով՝ առաջարկվում է․ 1․ Համաձայնություն տալ Գավառ համայնքի Գանձակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 05-021-0350-0003 կադաստրային ծածկագրով, պետական սեփականություն հանդիսացող, 4-րդ կարգի 9,95859 հա մակերեսով, օգտագործման սահմանափակումներ չունեցող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով՝ մինչև 10 տարի օգտագործման ժամկետով մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն: 2․ Դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետին՝ եզրակացություն ստանալու համար: 3. Վարձակալության տրամադրվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան վարձավճարը սահմանել 2500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |