Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 12
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 12


Զեկ. ԱՐԾՐՈՒՆ ՂՈՒՐՇՈՒԴՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ (ԱՄԵՆԱՄՅԱ) ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է

Հաստատել՝
Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2023 թվականի (ամենամյա) ծրագիրը։ Սույն նախագծով կարգավորվելու են 2023 թվականի ընթացքում՝ հողերի նպատակային և ծրագրային կառավարման հետ կապված հարաբերությունները, ներառյալ՝ գույքագրման, հաշվառման, գնահատման, համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների կազմակերպման, հողերի պահպանվածության ապահովման ու կառավարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման և բյուջետային քաղաքականության ուղղություններով սահմանված խնդիրները:
Նախագիծը նպատակաուղղված է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման և համայնքի հողային պաշարների կառավարման՝ տիրապետման, օգտագործման և տնօրինման բնագավառում համայնքային միասնական քաղաքականության սահմանման, համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման և համայնքի 2022 - 2026թթ. հնգամյա զարգացման ծրագրով սահմանված խնդիրների լուծմանը և հանդիսանում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆ ՂՈՒՐՇՈՒԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(22.20 Կբ)
(41.10 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner