Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով՝ առաջարկվում է. 1. Համաձայնություն տալ Գավառ համայնք գյուղ Լճափ 2-րդ փողոց թիվ 26/1 անասնաշենք հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-042-0003-0017 կադաստրային ծածկագրով, 0.10712 հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների օբյեկտների գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն և Արամ Սանասարի Դավթյանի կողմից կառուցված 410.0 քմ արտաքին (384.6քմ ներքին) մակերեսով անասնաշենքը ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձին: 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1քմ-ի համար 514.8 (հինգ հարյուր տասնչորս ամբողջ ութ տասնորդական) ՀՀ դրամ, իսկ անասնաշենքի 1քմ-ի համար 1748 (մեկ հազար յոթ հարյուր քառասունութ) ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |