Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով` Գավառ համայնքի ավագանին որոշում է․ 1. Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Ազատության 2-րդ փողոց 1/53 ավտոտնակ հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0292-0023 կադաստրային ծածկագրով 0.00349 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և Ջուլիետա Արայիկի Խունոյանի կողմից կառուցված 34.9 քմ արտաքին (31.8 քմ) ներքին մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին: 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 514.8 (հինգ հարյուր տասնչորս ամբողջ ութ) ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի 1 քմ-ի համար 874 (ութ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |