Ղեկավարվելով Հայաստանի հանրապետության Սահմանադրության 182-րդ հոդվածի 1-ի մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ առաջարկվում է. Սահմանել Գավառի համայնքապետարանի աշխատակազմի կողմից սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, խոցելի ընտանիքներին սոցիալական ծառայություննեերի տրամադրման, սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման հետևյալ չափորոշիչները․ 1. Գավառ համայնքում սոցիալական աջակցություն տրամադրող գործընթացն ապահովող ենթահանձնաժողովի կողմից կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին, հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց կամ ընտանիքներին տրամադրվող աջակցության քարտի դրամական չափը սահմանել 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ, իսկ վկայագրի չափը 40 000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ : 2. Սոցիալական աշխատողի և հանձնաժողովի երկու անդամի հատուկ եզրակացությամբ՝ անհետաձգելի բժշկական միջամտության, վիրահատությունների կամ հետազոտությունների, այլ բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտության, ինչպես նաև ուսման վարձի հատուցման չափը սահնմանել 40 000-ից /քառասուն հազար/ մինչև 200 000/երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ։ 3.Աղետի ռիսկի կանխագելման, բուժման կարիք ունեցող անձանց և այլ չնախատեսված դեպքերում դրամական հատուցման՝ ծառայության մատուցման չափը՝ քննարկում և հաստատում է համայնքի ավագանին: 4․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |