Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով՝ առաջարկվում է. 1. Նկատի ունենալով, որ սպասարկման համար հատկացված 0,00229 հա հողամասը հանդիսանում է այլ սեփականատիրոջ հետ ընդհանուր բաժնային սեփականության հողամաս, 0,00229 հա հողամասի նկատմամբ սահմանել Ավետիք Պապինի Զազյանի սեփականության իրավունքը ½ բաժնեմասով։ 2. Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Կաբելագործների փողոց թիվ 7/54 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0447-0164 կադաստրային ծածկագրով, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0,00229 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքի ½ բաժնեմասը և Ավետիք Պապինի Զազյանի կողմից կառուցված 22,9 քմ արտաքին (18,10 քմ ներքին) մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին։ 3․ Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 1221,00 (մեկ հազար երկու հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի 1 քմ-ի համար 1209 (մեկ հազար երկու հարյուր ինը) ՀՀ դրամ: 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |