Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ , 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով՝ առաջարկվում է․ 1. Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
Ծախսային մասում՝ 1) 01 բաժնի 6 խմբի 1 դասի /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) գործառնական դասակարգման 4241 /մասնագիտական ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 6,000,000 /վեց միլիոն / ՀՀ դրամով, որից՝ ա/ 05 բաժնի 1 խմբի 1 դասի /աղբահանում/ գործառնական դասակարգման 4264 /տրանսպորտային նյութեր/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 3,500,000 /երեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ, իսկ 4111 /աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ/ տնտեսագիտական հոդվածին՝ 1,000,000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի ծախսերի համար։ բ/ 06 բաժնի 4 խմբի 1 դասի /փողոցների լուսավորում/ գործառնական դասակարգման 4212 /Էներգետիկ ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 1,000,000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ Գավառ համայնքի փողոցային լուսավորության ցանցի պահպանման համար: գ/ 04 բաժնի 2 խմբի 1 դասի /գյուղատնտեսություն/ գործառնական դասակարգման 4262 /գյուղատնտեսական ապրանքներ/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 399,000 /երեք հարյուր իննսունինը հազար/ ՀՀ դրամ, իսկ 4267 /կենցաղային և հանրային սննդի նոյւթեր/ տնտեսագիտական հոդվածին՝ 101,000 /մեկ հարյուր մեկ հազար/ ՀՀ դրամ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով ձեթ և գարի ձեռք բերելու համար։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը: |