Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ մասի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, 77-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Գավառ համայնքի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև 31 մայիսի 2024 թվականին կնքված թիվ WAFT-GQ-04/3 նպատակային նվիրաբերության պայմանագրի դրույթները՝ առաջարկվում է․ 1․ Գավառ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում հաշվառել և Գավառ համայնքի հաշվեկշիռ մուտքագրել Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի միջոցով «Սպեցմաշ» ՍՊԸ- ի կողմից ներկրված և Գավառի համայնքապետարանին որպես նվիրաբերություն հանձնվող բազմաֆունկցիոնալ CASE 570V էքսկավատորը, (համալրված՝ հիդրոմուրճով Impulse 150 NH Classic, 1հատ, արագ միացման համակարգով New Holland LB110/115 (MOP-390/400)-ի համար, 1 հատ, նեղ շերեփով GP-07-300-0,7-NH-LB110), 1 հատ, Կախոցամատ Delta F-5, 4հատ, Մոնտաժային կոմպլեկտ New Holland LB150 1հատ) սերիական N HRKH39985, շասսի N NKJ0570VHRKH39985, շարժիչ՝ N 45-428471, արտադրությունը՝ 2024թ․ /28 350 000 /քսանութ միլիոն երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով։ 2․ Գավառ համայնքին սեփականության իրավունքով պատկանող բազմաֆունկցիոնալ մինիամբարձիչը Գավառ համայնքի կոմունալ սպասարկման և աղբահանության աշխատանքների կազմակերպման նպատակով անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրագրել «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին։ 3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |