Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-մասի 1-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 17.01.2025թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, սոցիալական աջակցության տրամադրման հանձնաժողովի 08․09․2025թ․ եզրակացությունը, 1․Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 65 000 (վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ դրամական հատուցում տրամադրել համապատասխան բուժ սպասարկում իրականացնող կազմակերպությանը, Գավառ համայնքի Ազատության փողոց տուն 31 հասցեի բնակիչ Սոս Գագիկի Խանձրածյանի ձախ ոլոքի վիրահատական բուժումը իրականացնելու նպատակով։ 2․ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |