Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ , 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով՝ առաջարկվում է․ 1. Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Ծախսային մասում 01 բաժնի 6 խմբի 1 դասի /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)/ գործառնական դասակարգման 4861 /այլ ծախսեր/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 1,000,000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամով, որն ավելացնել նույն գործառնական դասակարգման 4239 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածին տրանսպորտային ծառայությունների ձեռքբերման նպատակով։
2) 06 բաժնի 3 խմբի 1 դասի /ջրամատակարարում/ գործառնական դասակարգման 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 17.300.700 /տասնյոթ միլիոն երեք հարյուր հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամով, որն ավելացնել 04 բաժնի 5 խմբի 1 դասի /ճանապարհային տրանսպորտ/ գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածին՝ «Գավառ քաղաքում, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Սարուխան, Հայրավանք, Գեղարքունիք, Լճափ և Ծովազարդ գյուղերում ասֆալտապատման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ծավալների ավելացման ասֆալտապատման աշխատանքների ֆինանսավորման նպատակով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը: |