Ղեկավարվելով Հայաստանի հանրապետության Սահմանադրության 182-րդ հոդվածի 1-ի մասի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, առաջարկվում է 1․ Գավառ համայնքի ավագանու 10 մարտի 2025 թվականի N 62-Ա որոշմամբ հաստատված Գավառ համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները ձևակերպել՝Գավառ համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման համայնքի ղեկավարի պարտադիր և կամավոր խնդիրների լուծման չափորոշիչներ։ |