Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 26․05․2016թ․ «Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդլայնման նպատակով տրամադրման ենթակա հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինության որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 550-Ն որոշման դրույթներով, «Նրբագեղ» ՍՊԸ-ի տնօրեն Մանյա Վարդանի Բրսիկյանի /ծնված 06․02․1957թ․/ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը՝ առաջարկվում է․ 1. Համաձայնություն տալ Գավառ քաղաքի Կոլոտ Հայրապետի փողոց 5/1 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0124-0012 կադաստրային ծածկագրով 0,00654 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու «Նրբագեղ» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Մանյա Վարդանի Բրսիկյանի։ 2․ Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 1877,7 (մեկ հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ) ՀՀ դրամ։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |