Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, Գավառ համայնքի ավագանու 13. 01. 2023 թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Էներգախնայողության հիմնադրամի կողմից ներկայացված գրությունը առաջարկվում է 1․ Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված 01 բաժնի 6 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4819 տնտեսագիտական հոդվածով նախատեսված /ՀԿ –ներին տրամադրվող/ գումարից 262 500 / երկու հարյուր վաթսուն երկու հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ դրամական աջակցություն տրամադրել Էներգախնայողության հիմնադրամին Գավառ համայնքում «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգիաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագիրը իրականացնելու նպատակով։Գավառ համայնքից թվով 3 սոցիալապես անապահով ընտանիքներ ընտրվել են որպես ծրագրի շահառու ։ |