Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով՝ առաջարկվում է․ 1․Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Լևիկ Հարությունյան փողոց 4/2 հողամաս հասցեում գտնվող Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0390-0035 կադաստրային ծածկագրով 0,00265 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության , սահմանափակումներ չունեցող հողատարածքը՝ առևտրի և սպասարկման կետ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն։ 2․ 05-001-0390-0035 կադաստրային ծածկագրով, 0,00265 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը 1 քմ -ի համար սահմանել 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ: 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |