Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 28-րդ կետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 13-րդ հոդվածի դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում 1. Հաստատել Գավառ համայնքի ղեկավարի 20.12.2022 թ. «Գավառ համայնքի գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն» ստեղծելու մասին թիվ թիվ 1155-Ա որոշումը։ 2. Անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով «Գավառ համայնքի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ին ամրացնել Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկ 18 հասցեում գտնվող վարչական շենքից 330 քմ մակերեսով տարածք: 4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից: |