Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի ասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-մասի 1-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 17.01.2025թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, սոցիալական աջակցության տրամադրման հանձնաժողովի 02․10․2025թ․եզրակացությունը՝ առաջարկվում է․ 1․ Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 100 000 ( մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական հատուցում տրամադրել համապատասխան իրավաբանական կազմակերպության շինարարական նյութեր տրամադրելու նպատակով։ Գավառ քաղաքի Գ․ Միքայելյան 2-րդ նրբանցք տուն 9 հասցեի բնակիչ Հարփիկ Արսենի Մուրադյանի բնակարանը 3-րդ կարգի վթարային է և կարիք ունի վերանորոգման։ Հարփիկ Արսենի Մուրադյանի որդին՝ Արսեն Արտեմի Պետրոսյանը անհետ կորել է ԼՂՀ -ում՝ զին․ ծառայության ընթացքում 1996 թվականին։ 2․ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։ |