Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով՝ առաջարկվում է. 1․ Ուժը կորցրած ճանաչել Գավառ համայնքի ավագանու 12 հոկտեմբերի 2023 թվականի N204-Ա որոշումը։ 2․ Համաձայնություն տալ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Բուռնազյան փողոց 25/1 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0529-0112 կադաստրային ծածկագրով 0,01076 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և Մարիետա Հայկազի Նիկողոսյանի կոցմից կառուցված 10,63 քմ պարիսպը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին։ 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 792 (յոթ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ, իսկ պարիսպի 1 քմ-ի համար 3084 (երեք հազար ութսունչորս) ՀՀ դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |