Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13- րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատողի հատուկ եզրակացությունը առ 14.01. 2025թ․՝ առաջարկվում է․ 1․Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված և այժմ Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոց տուն 72 հասցեում բնակվող Կարինե Չերկազի Աղաջանյանի ազգակցական Արթուր Վանոյի Առուստամյանի հուղարկավորության (դագաղի) ծախսերը մասնակի վճարելու նպատակով։ Գումարը վճարել Կարինե Չերկազի Աղաջանյանին: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |