Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 7
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 7


Զեկ. ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 30-րդ մասի,   «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի  «Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N609-Ն ու 201թվականի N208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման և քաղաքաշինության կոմիտեից 25.10.2021 թվականին տրամադրված N1/փ-314 դրական եզրակացության պահանջներով.

1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Զորավար Անդրանիկի 1-ին փողոց 1-ին նրբանցք թիվ 15/1 հասցեում գտնվող 0.1հա մակերեսով անտառային նպատակային նշանակության, անտառներ գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր 05-001-0132/ հողատարածքի նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողեր:
2.
Օրենքով սահմանված կարգով նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և համայնքի գլխավոր հատակագծում ապահովել սույն որոշումից բխո փոփոխությունները:
3.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner