Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով 1. Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Ազատության 2-րդ փողոց 3 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 0,05530 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և Հերիքնազ Աշոտիկի Ավետիսյանի կողմից կառուցված 66,8 քմ արտաքին (55,7 քմ ներքին) մակերեսով բնակելի տունը, 157 քմ արտաքին (128 քմ ներքին) մակերեսով հացատուն-գոմը և զբաղեցրած ու սպասարկման համար հատկացված հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին: 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 514,8 (հինգ հարյուր տասնչորս ամբողջ ութ տասնորդական) ՀՀ դրամ, իսկ հացատուն գոմի 1 քմ-ի համար 1748 (մեկ հազար յոթ հարյուր քառասունութ) ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |