Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով՝ առաջարկվում է. 1. Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Ազատության փողոց 1-ին նրբանցք 2-րդ փակուղի 76 ավտոտնակ հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0289-0209 կադաստրային ծածկագրով 0,00215 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և Մկրտիչ Հովհաննեսի Զոլյանի կողմից կառուցված 21,5 քմ արտաքին (19,1 քմ ներքին) մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած ու սպասարկման համար հատկացված հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին: 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 514,8 (հինգ հարյուր տասնչորս ամբողջ ութ տասնորդական) ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի 1 քմ-ի համար 874 (ութ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |