Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով, 245-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առաջարկվում է․ 1. Սահմանել Գավառ համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը` համաձայն հավելվածի: 2․ Ուժը կորցրած ճանաչել Գավառ համայնքի ավագանու 7-ը հոկտեմբերի 2022 թվականի N 125-Ա որոշումը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |